Էկոլոգիական հասարակական դաշինքը մտահոգություն է արտահայտում Խոսրովի արգելոցի հարցով

Էկոլոգիական հասարակական դաշինքը Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հետ կապված դիմել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Դիմումի մեջ, ասվում է. «Էկոլոգիական հասարակական դաշինքը իր մտահոգությունն է հայտնում Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հետ կապված: Այս էլ որերրորդ անգամ է` հանրությունը իր բողոքն ու մտահոգություն է հայտնում արգելոցի տնօրենի ընտրության հարցով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ներկայացված նոր թեկնածուների ցուցակը:

Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է, որ արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի մեջ ընդգրկվեն գիտության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Հանրության ներկայությունը հնարավորություն կտա ավելի թափանցիկ դարձնել ընտրության պրոցեսը և զերծ մնալ հետագա անհամաձայնություններից»:

Նշենք, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը տեղի կունենա մարտի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում