Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, այսօր ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում