Բանը ապտակին չի հասել, միայն քաշքշուկ է եղել

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գեղարքունիքի մարզ մեկնած կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն անակնկալ ելույթ է ունեցել Վարդենիսում’ ասելով, թե մարդկանց վախեցրել են, որ չմասնակցեն հանրահավաքին. «Բայց հիմա տղամարդ չի լինի այդ ասողներից’ լինի ոստիկան, քաղաքապետ, չեն մոտենա ասեն, որ այո, ես եմ ասել, որ չմոտենան հանրահավաքին: Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Այ իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են…»: Այս և մյուս նմանատիպ ելույթները զայրացրել են մարզի մի քանի տղամարդկանց, որոնք Սևանում հարձակվել են Հակոբյանի վրա, ապտակել նրան’ հաշիվ պահանջելով, թե ինչպես է համարձակվել ասել, որ «տղամարդ չկա» կամ «թուրքեր են»: Սակայն Հակոբյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրել է, թե բանը ապտակին չի հասել,միայն քաշքշուկ է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում