ՀԱԿ-ասություններ

Մարտի 29-ին տեղի ունենալիք ՀԱԿ հիմնադիր համագումարում ընտրվելու է Լեւոն Զուրաբյանի կողմից միանգամայն վերահսկելի վարչություն, իսկ Լ.Զուրաբյանն ընտրվելու է ՀԱԿ վարչության նախագահ: Այդ մասն գրում է «168 ժամ» թերթը։

«ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանը ամենայն հավանականությամբ, կդառնա ՀԱԿ քարտուղար։ Կուսակցությունը կունենա երեք փոխնախագահներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ՀՀՇ նախկին փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը կլինի ՀԱԿ անվանական նախագահը՝ դրանով կանխելով դժգոհությունները, որ արդեն իսկ առկա են հատկապես ՀՀՇ-ականների շրջանում»»,- գրում է «168 ժամը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում