Ինչու՞ ՍԴՀԿ-ն համախմբվելու փոխարեն ավելի պառակտվեց

«Ժամամանակին Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով նույնը տեղի ունեցավ Ռամկավար-ազատական կուսակցության հետ: Դա պիտի գոնե դաս լինի, որ իշխանությունները չվարկաբեկվեն վերջնականապես: Գոնե մի հարցում կարողանան իրենք իրենց զերծ պահել օրենքի խախտումներից: 100 տոկոսանոց արդարությունը մեր կողմն է, և դրա վրայով անցնելը մի փոքր դժվար կլինի»,-«Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով ներկուսակցական խնդիրներին’ ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը’ հիշեցնելով, որ համահնչակյան հերթական համագումարը տեղի է ունենայու սեպտեմբերին, և Սեդրակ Աճեմյանից պատասխաններ են պահանջելու’ ի՞նչ արեց նա ՍԴՀԿ-ի հետ Հայաստանում, ինչո՞ւ կուսակցությունը համախմբելու փոխարեն ավելի պառակտեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում