Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, փակ են Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի ներկայացրած տեղեկատվության, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար’ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում