Արցախում 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցում կարվի

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների’ 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:

Համաձայն հրամանագրի’ կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում