Վարդան Օսկանյանը՝ որպես միասնական թեկնածու
Նմանատիպ
«Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստ է միասնական ցուցակով հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններում, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցի ժամանակ հայտնել է ԲՀԿ կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշել է նաև, որ այդ ցուցակում «առանցքային տեղը» պետք է պատկանի ԲՀԿ-ին, և այն պետք է գլխավորի Վարդան Օսկանյանը:
Ոչ ամբիցիոզ մոտեցմամբ Զոհրաբյանը նշել է նաև. «Հնարավոր համագործակցության, համախմբում պիտի տեղի ունենա «Բարգավաճ Հայաստան»-ի առանցքի շուրջը»:
«Ես համարում եմ իրատես մոտեցում: Իհարկե, մենք հարգում ենք նաև մեր բոլոր գործընկերների տեսակետները, որոնք կարող են չհամընկնել մեր մոտեցման հետ: Բնականաբար, ցուցակը պիտի գլխավորեր «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը: Մնացած տարբերակները մենք պատրաստ էինք քննարկել: Քննարկել նաև հնարավոր համամասնությունները: Իսկ որ որոշակի առկա իրողություններ պիտի պահպանվեին նաև համամասնություններն ամրագրելիս, իհարկե դա այդպես է»,- ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում