ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի հետ

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանն այսօր հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ից, հանդիպմանը քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում