Գվարդիոլա. Եթե Մոնակոյում գոլ չխփենք, դուրս կմնանք պայքարից
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մոնակոյի» հետ տնային խաղը (5:3):
«Այս դիմակայությունում ամեն ինչ առջևում է: Մենք խաղում էինք փայլուն թիմի դեմ: Գոհ եմ գրանցված արդյունքից, որը հաջորդ փուլ անցնելու հնարավորություն է մեզ տալիս: Կցանկանայի տեսնել, թե որ թիմերը կկարողանան «Մոնակոյի» հետ մրցավեճում գոլ բաց չթողնել: Մենք վտանգավոր շատ պահեր ստեղծեցինք: Չգիտեմ՝ ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոն» հանդիպե՞լ է որևէ մրցակցի, որը նրա դարպասին այդքան վտանգավոր պահեր ստեղծած լինի:
Մենք պատասխան խաղին ենք մեկնելու գոլ խփելու նպատակով: Եթե այնտեղ չգրավենք մրցակից դարպասը, դուրս կմնանք մրցաշարից: Եթե կա մի թիմ, որն ունակ է միլիոնավոր գոլեր խփելու, դա «Մոնակոն» է: Նրանք արագաշարժ ֆուտբոլիստներ ունեն և գրոհում են մեծ ուժերով: Մենք սխալներ թույլ տվեցինք, բայց կարևորն այն է, որ չհանձնվեցինք»,- կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում