ՀԱԿ-ը զբաղված է ներքին խնդիրներով

Թեեւ արդեն երկու օր է՝ մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրություններում համամասնական ընտրացուցակները հանձնելու ժամկետը, սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես դեռ չի որոշել՝ մասնակցելու է այդ ընտրություններին, թե ոչ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, եւ այնտեղ առայժմ հակված են մասնակցել ընտրություններին: Ու եթե այդպես լինի, ընտրացուցակում նախապատվությունը կտրվի երիտասարդներին: Սակայն չի բացառվում, որ վերջին պահին, այնուամենայնիվ, աննպատակահարմար համարեն այս ընտրություններին գնալը, քանի որ հիմա ՀԱԿ-ը զբաղված է ներքին խնդիրներով, մասնավորապես՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմավորմամբ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, երեկ ասաց, որ իրենք դեռեւս վերջնական որոշում չունեն, հետեւաբար չի կարող հստակ պատասխանել այդ մասին մեր հարցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում