Ադրբեջանը հերթական սադրանքին է նախապատրաստվում. Սենոր Հասրաթյանը՝ ադրբեջանական ապատեղեկատվության մասին
Նմանատիպ
Ադրբեջանական կողմը շփման գծում հերթական սադրիչ գործողությանն է նախապատրաստվում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, որ իրենց բանակի հետախուզությունը պաշ տպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում հայկական կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին:
«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել…» Եզրակացություն` այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից»,- գրել է Սենոր Հասրաթյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում