ՀՀ դեսպանը մասնակցեց դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տարածաշրջանային հանդիպմանը

Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում մասնակցեց դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տարածաշրջանային հանդիպմանը:

Հանդիպման նպատակն էր ամփոփել Ալմաթիի գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետությունը Եվրասիայի դեպի ծով ելք չունեցող երկրներում, գնահատել մարտահրավերներն ու մշակել առաջընթացի ուղիներ, մասնավորապես’ այն ոլորտներում, որոնք հետագայում կընդգրկվեն նոր գործողությունների ծրագրում:

Հանդիպման արդյունքում ընդունվեց փաստաթուղթ «Վիենտյանի կոնսենսուս» (՛՛Vientiane Consensus՛՛), որը կներկայացվի այս տարվա ապրիլի 25-ից մայիսի 1-ը Բանկոկում կայանալիք ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նստաշրջանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում