Բարսելոնա- Միլան 4:0

Երեկ վերջապես կայացավ Չեմպիոնների Լիգայի «Բարսելոնա»-«Միլան» երկար սպասված հանդիպումը, որն ավարտվեց 4:0 հաշվով: Այդ փաստը մեծ ոգևորություն առաջ բերեց ինչպես «Բարսելոնայի» երկրպագնուների, այնպես էլ ֆուտբոլիստների մոտ: Թիմի կիսապաշտպան Չավին խոսել է «Միլանի» հետ խաղի մասին.

«Այսօր մեր տոնն է: Հրաշալի խաղ անցկացրինք: Սկզբից մինչև վերջ մեզ լավ էինք զգում: Առաջին հանդիպման արդյունքից հետո դժվար էի հաղթելը, հատկապես, երբ մեր հակառակորդն իտալական թիմն էր: Մենք «Միլանին» ամեն կողմից ճնշեցինք: Առաջին խաղում մեզ պակասում էր մեր ակտիվությունը, սակայն այսօր ամեն ինչ այլ էր: Գիտենք, որ քառորդ եզրափակչում այսօրվա պես պետք է խաղան»:

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները իրենց հաղթանակի վերաբերյալ գրառումներ են կատարում սոց. ցանցերում: Սեսկ Ֆաբրեգասը Twitter-ում գրել է. «Տպավորիչ թիմ և խոնարհություն: Միասին անհաղթահարելի ենք: Մենք հասաք նպատակին»:

Twitter-յան գրառումներից անմասն չմնաց նաև Դավիդ Վիլյան, ով հիշեցնենք խփեց իր թիմի 3-րդ գնդակը: Վիլյան, իր էջում տեղադրելով ներկայացրած լուսանկարը, գրել է. «Ֆուտբոլային մեծ երեկո: Այժմ մտածում ենք հաջորդ փուլի մասին: Շնորհակալ ենք աջակցության համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում