ԱՄՆ կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատին կոչ է արել կանգնել Արցախի ժողովրդի կողքին

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն մարտի 11-ին, Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ, հանդես է եկել Արցախի վերաբերյալ հայտարարությամբ, որը հեռարձակվել է համաամերիկյան եւ միջազգային ընդգրկում ունեցող C-SPAN հեռուստաընկերությամբ:

Ջուդի Չուն հորդորել է հարգել ինքնորոշման ու ազատության ճանապարհի պայքարը ու հիշեցրել Ներկայացուցիչների պալատի խոսնակին ու անդամներին, որ 25 տարի առաջ Ադրբեջանում ապրող հայերի համար ծայրահեղ իրադարձություններ էին տեղի ունենում:

1988թ. սկիզբ առած պայքարի հաջորդ երկու տարիներին հայկական բնակչությունն ազգային հողի վրա ջարդերի թիրախ դարձավ: Հարյուրավոր հայեր զոհվեցին եւ շատերը վիրավորվեցին Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի վայրենի հարձակումների ժամանակ:

«1991թ. Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես անկախ հռչակվեց’ դառնալով ժողովրդավարական պետություն’ հիմնված մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման վրա: Չնայած հարեւան Ադրբեջանի կողմից շրջափակմանը’ Լեռնային Ղարաբաղը մի քանի ժողովրդավարական ընտրություններ է անցկացրել եւ հետեւողականորեն աշխատում է տնտեսության ուժեղացման ուղղությամբ: Այս արժանի պայքարում ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին եմ»,- նշել է կոնգրեսականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում