Սոցիալ-դեմոկրատները Մերկելի կուսակցությունից ետ են մնում 2 տոկոսով. Ipsos
Նմանատիպ
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ԳՖՀ-ի գործող կանցլերի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունից ետ մնալը կրճատել է մինչեւ 2 տոկոս: Դա ցույց է տվել Ipsos ընկերության կողմից անցկացված հարցումը:
Պահպանողականների օգտին իրենց ձայնը կտային հարցման մասնակիցների 32 տոկոսը, իսկ սոցիալ-դեմոկրատները, որոնց որպես երկրի կանցլերի պաշտոնի թեկնածու ներկայացնելու է Մարտին Շուլցը, ապահովել են հարցվածների 30 տոկոսի աջակցությունը: Հարցման արդյունքները հրապարակել Է Reuters գործակալությունը:
Մեծ տարբերությամբ երրորդ տեղում է ընթանում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) (12 տոկոս) աջ կուսակցությունը, վարկանիշի ավելի ցածր դիրքերում տեղ են գտել «Ձախերը (10 տոկոս) եւ «Կանաչները» (7 տոկոս):
Փետրվարի 22-ի հարցումը, որն անցկացվել է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով, ցույց Էր տվել, որ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունն առաջատարն է հարցվածների 34 տոկոսի աջակցությամբ՝ ԳՍԴԿ-ից առաջ անցնելով 3 տոկոսով: Դրա հետ մեկտեղ անձամբ Մերկելին որպես կանցլերի պաշտոնի թեկնածու պաշտպանել էր մասնակիցների 39 տոկոսը, իսկ Շուլցին՝ 36 տոկոսը:
Ipsos ընկերության հարցմանը, որն անցկացվել Է փետրվարի 17-ից մինչեւ 20-ը, 100-ից ավելի մարդ է մասնակցել:
Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում