ԱԻՆ. ուժեղ քամին վնասներ է հասցնում հանրապետության տարբեր մասերում

Ուժեղ քամին ավերածություններ է գործել մի քանի մարզերում: Մասնավորապես այսօր’ ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս – Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ուժեղ քամուց էլ. սյուն է թեքվել. էլ.լարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները էլ. ցանցի աշխատակիցների հետ համտեղ հեռացրել են լարերը երթևեկելի հատվածից:

Ժամը 13.13-ին տեղեկություն է ստացվել, որ տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է դպրոցի սպորտդահլիճի տանիքի ազբոշիֆրերը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները կատարել են տանիքի ազբոշիֆերների ամրացման աշխատանքներ:

Ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Լեռնանցք գյուղում վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով քշվել է Լեռնանցք գյուղի 3-րդ փողոցի 7/3 Ա.Վարդանյանին պատկանող տան տանիքը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունից, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց փլուզվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Կստեղծվի հանձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափը ճշտելու համար:
Ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գորիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները իրականացրել են տանիքի կառուցատարրերի ամրացման աշխատանքներ:

Հայպետհիդրոմետից ավելի վաղ հայտնել էին, որ հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 30-35 մ/վրկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում