PKK-ի կողմից գերևարված թուրք պաշտոնյաները վերադարձվել են

Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից (PKK-ի) կողմից 2012-ին առեւանգված 8 թուրք պաշտոնյաներն այսօր՝ մարտի 13-ին, հանձնվել են Թուրքիայից նրանց դիմավորելու համար եկած պատվիրակությանը, որի մեջ կային Խաղաղություն և Դեմոկրատիա կուսակցության ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ։

Հուրիեթեի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարներում պահվող թուրք պաշտոնյաներին PKK-ի զինյալները բերել են Իրաք-Թուրքիա սահմանակետին մերձակա մի վայր, որտեղ կազմակերպված մամուլի ասուլիսից հետո գերիներին հանձնել են Թուրքիայից եկած պատվիրակությանը։

PKK-ի հրամանատարներից Բավեր Դերսիմը հայտարարել է, թե գերիների հանձնումը բարի կամքի դրսեւորում է եւ կապված է Աբդուլլահ Օջալանի կոչի հետ։ Նա նշել է, թե հույս ունեն, որ գերիների հանձնումը աջակցելու է քրդական հարցի կարգավորմանն ու խաղաղության գործընթացին։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իր ուրախությունն է հայտնել այս կապակցությամբ և նշել, որ դա կհանգեցնի երկխոսության և բռնության դադարեցմանը:

Պատանդ պաշտոնյանները ևս իրենց մեծ ուրախությունն են հայտնել ընտանքիների մոտ վերադառնալու կապակցությամբ և նշել, որ այս քայլը թուրքական կառավարության կողմից անպայման կգնահատվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում