Կոնգրեսականների այցը քաղաքավարական բնույթի էր

Երեկ առավոտյան Ազատության հրապարակ էին եկել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Ստյոպա Սաֆարյանը ներկա է եղել զրույցին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանն այդ այցը «քաղաքավարության այց» որակեց: Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել են պարոն Հովհաննիսյանի առողջությամբ. «Իրենց հետաքրքրում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է տեսնում, ոնց է տեսնում: Նա ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է, դուք գիտեք: Պարոն Հովհաննիսյանը փորձեց հետաքրքրվել նրանց դիրքորոշմամբ, թե իրենք ինչ լուծում են տեսնում: Ասել, որ նրանք առաջարկեցին այդպես լուծումներ՝ ոչ: Թեթեւակի զրույց եղավ առաջիկա սպավող զարգացումների շուրջ, չշրջանցվեց նաեւ քաղաքապետի եւ Երեւանի ավագանու ընտրություների թեման: Շատ մակերեսային զրույց եղավ»: Մեր հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել այս քայլից, որ եկան՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Որպես զրուցի ականատես կարող եմ ասել, որ այցը քաղաքավարական բնույթի էր»»,- մեջբերում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում