Հռոմի նոր Պապը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցն է

Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հանդիսանում է Հայոց ցեղասպանությունը շուտափույթ ճանաչելու և դատապարտելու կողմնակից: Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, Արգենտինայի հայ համայնքում հիանալի հիշում են, թե ինչպես էր դեռևս կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն 7 տարի առաջ` Ցեղասպանության հիշատակմանի 91-րդ տարեդարձի միջոցառումների ժամանակ, դիմել Թուրքիայի կառավարութանը՝ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը՝ «հայերի և համայն մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործությունը»:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Հռոմի 266-րդ Պապ է ընտրվելել Արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն: Որպես Հռոմի Պապ նա այսուհետև հանդես կգա Ֆրանցիսկոս Առաջին անունով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում