Հայրենագիտական զրույցներ Սամվել Կարապետյանի հետ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնում է, որ մարտից վերսկսվել է վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցվող հայրենագիտական ամենշաբաթյա զրույցների շարքը:

Այսուհետ կրկին յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 18:30-ին հիմնադրամը հրավիրում է Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտ (Կառավարության 3-րդ մասնաշենք, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից) բոլոր նրանց, ովքեր հայրենիքին առնչվող գիտելիքները խորացնելու նպատակ ունեն: Մուտքն ազատ է:

Այսօր՝ մարտի 14-ին, ցուցադրվելու են «Անի» և «Հովվի եկեղեցի» ֆիլմերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում