Google-ը հրաժարվում է մի շարք ծրագրերի ծառայություններից

2013թ-ի հուլիսի 1-ից Գուգլ ընկերությւոնը փակելու է Google Reader-ի RSS-հոսքերից եկող ընթերցասրահը: Այս մասին երեկ տեղեկացրել է է Google-ի պաշտոնական բլոգը:

Google Reader-ը թողարկվել է 2005 թ-ին, որի միջոցով տարբեր վեբ կայքերից և բլոգներից նորությունները հավաքվում են մեկ ընդհանուր հոսքի մեջ: Այդ ամենը իրականացվում էր RSS և ATOM ագրեգատորների միջոցով միջոցով: RSS ագրեգատորները հիմնականում օգտագործվում էին ծրագրային և վեբ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու համար, սակայն նրա հիմանական թերությունները շտկվել են ATOM ագրեգատորի կողմից, ուստի այլևս հարկ չկա կիրառել RSS-ը:

2011թ-ից-ը ի վեր Google-ը հրաժարվել է 70-ից ավելի ծառայություններից, սակայն պետք է փաստել, որ դրա հիմնական պատճառներից մեկը IT ոլորտի արագ զարգացումն է, որը թույլ է տալիս ավելի արդյուանվետ ծրագրեր մշակել’ իրենց առջև դրված խնդիրներին հասնելու համար:

Մասնավորապես ապրիլից կփակվի Google Cloud Connect ծառայությունը, որի միջոցով Microsoft Office ծրագրի բոլոր փաստաթղթերը պահվում էին մեկ «ամպի»(cloud ) մեջ: Այն կփոխարինվի Google Drive ծրագրով: Նախատեսվում է նաև Google Maps и Google Earth –ի համար նախատեսված Google Building Maker ծրագրի ծառայություններից հրաժարումը, որի միջոցով ստանում էին կառույցների 3D մոդելը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում