«Եթե բոլորը…» ֆիլմը «Նիկա»-ի հավակնորդ է

Արցախյան ազատամարտի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության հավակնորդ: Այն ընդգրկվել է «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում: 

 Այդ անվանակարգում  «Եթե բոլորի…» մրցակիցներն են Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա),  Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա):

«Նիկա»-ի մրցանաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին, Մոսկվայում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում