Կասիլյասը կրկին շարք է վերադառնում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սարագոսայի» հետ խաղում կարող է հուս դնել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի վրա: Հիշեցնենք, որ 31-ամյա դարպասապահը վնասվածքը ստացել էր հունվարի 23-ին «Վալենսիայի» դեմ խաղում:

Պետք է նշել նաև, որ շատ մասնագետների կարծիքով Կասիլյասին բարդ կլինի հիմնական կազմում կրկին հայտնվել, քանի որ թիմի մյուս դարպասապահ Լոպեսը հիանալի է խաղում:

Սակայն թիմի ավագ Կասիլյասը անփոխարինելի է Ռեալի երկրպագուների համար ու կարծես դարձել է թիմի խորհրդանիշը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում