Հռոմի նորընտիր Պապ Լեո Մեսսիի երկրպագուն է

Հայտնի է դարձել մարտի 13-ի երեկոյան ընտրված Հռոմի պապի ֆուտբոլային նախասիրությունները:

Նոր քահանայապետ դարձած Բուենոս Այրեսի 76-ամյա արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսիին է երկրպագում:

Այս մասին գրում է իսպանական sport.es էլեկտրոնային պարբերականը’ փոխանցելով իսպանական Տարագոնա քաղաքի արքեպիսկոպոս Խաում Պույոլի խոսքերը: Հռոմի 266-րդ Պապը երկրպագում է նաեւ արգենտինական Բուենոս Այրես քաղաքը ներկայացնող «Սան Լորենցո» ակումբին:Տեսնենք նորըտիր Պապի սուրբ զորությունը ինչպես կօգնի Մեսսիին և նրա թիմին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում