Շվեդիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չի կիրառում

«Սոնդաքիքա» թուրքական կայքը հայտնել է, որ պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հայաստանի  հետ հարաբերությունների մասին:

Թուրքիայի նախագահը անդրադառնալով 2010թ. Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին’  ևս մեկ անգամ ասել է, որ այս տեսակ հարցերը պետք է թողնել պատմաբաններին:

«Մենք Հայաստանին բաց առաջարկ արեցինք., որ եկեք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծենք: Եթե այլ երկներ էլ հետաքրքրվեն, նրանք էլ նույնպես կարող են մասնակցել: Այս հարցը մտավորականների որոշելիքն է, քաղաքական գործիչները որոշում կայացնել չեն կարող »,-ասել է Գյուլը:

Լրագրողներից մեկի հիշեցրել է, որ բանաձևն ընդունվել է 2 տարի առաջ հենց այս օրերին ու արդյոք Նախագահի այցը Շվեդիա իր մեջ այդ իմաստով հատուկ խորհուրդ չի կրում: Ի պատասխան Գյուլը ասել է. «Կառավարությունն այդ բանաձևը չի կիրառում»:

Իսկ Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքն էլ իր հերթին նշել է,  որ նա բանաձևի ընդունման օրվանից ի վեր պնդել է կառավարությունը չկիրառիել այդ օրենքը և հավելել է. «Մեր նախագահին այս օրերին այստեղ հրավիրելը նշանակում է, որ կառավարությունն այդ հարցում իր վճռականությունն է ցույց տալիս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում