Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է լսել Սերժ Սարգսյանի առաջարկները, ինքն ասելիք չունի

Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա մամուլի ասուլիսը Երեւանի Ազատության հրապարակում շարունակվում է:

Ի թիվս այլ հարցերի` Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» մասնակցությանը: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը տեղեկացրել է, որ այդ թեմայով նա հայտարարություն կանի վաղը: Պատասխանելով լրագրողի հարցին’ նա ասել, որ թերեւս մի քանի բառ կասի վաղվա հանրահավաքի ժամանակ:

Հովհաննիսյանն ասել է. որ նախ եւ առաջ պետք է ճանաչվի ժողովրդի սահմանադրական իրավունքը, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Խոսելով իր եւ նախագահ Սարգսյանի հանդիպման մասին` Հովհաննիսյանն ասել է, որ երբ ինքը հանդիպել է Սարգսյանին եւ մի քանի առաջարկներ է ներկայացրել, մերժվել է: Հովհաննիսյանն ավելացրեց, որ ինքը ոչինչ չունի ասելու, այլ միայն պատրաստ է Սարգսյանի առաջարկները:

Հովհաննիսյանը պատմել է նաեւ, որ այսօր իրեն են այցելել Մարդու Իրավունքնրի պաշտպանը, մտավորականներ Լևոն Խեչոյանը, ում հանդեպ Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ ակնածանք ունի,Աշոտ Ադամյանը, «Արաբո» ջոկատի հրամանատարը, երկրապահներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում