Շաբաթվա ֆուտբոլային բոլոր տրանսֆերները

«Մանչեսթեր Սիթին» աչք է դրել ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վրա: Վերջին տեղեկությունների համաձայն’ ֆուտբոլիստի ընտանիքն իրեն հարմարավետ չի զգում Փարիզում, ինչը կարող է ստիպել Զլատանին մտածել կարիերան այլ ակումբում շարունակելու մասին: Իբրահիմովիչին «Սիթիում» ցանկանում է տեսնել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ով հարձակվողի հետ համատեղ աշխատել է «Ինտերում»: Անգլիական ակումբի հարձակման գծի երեք ֆուտբոլիստների ապագան էլ դեռևս հայտնի չէ. Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա, Ջեկոն’ Գերմանիա, իսկ Տևեսի հետ երկարաժամկետ հույսեր դժվար է կապել’ հաշվի առնելով նրա կոնֆլիկտներն իսպանացի մասնագետի հետ: ՊՍԺ-ին, իր հերթին, մտադրվել է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին,այնպես էր Իբրահիմովիչին վաճառելու տարբերակը բացառված չէ:

«Բարսելոնան» ոչ միայն կենտրոնական պաշտպան է փնտրում, այլև’ հարձակվող: Կատալոնական ակումբն ամռանը պատրաստվում է բաժանվել Ալեքսիս Սանչեսից, ինչպես նաև դեռևս հայտնի չէ Դավիդ Վիլյայի ճակատագիրը: Թիմի ղեկավարությունը ցանկանում է կենտրոնական հարձակվող գնել, ով լավ կխաղա երկրորդ հարկում, ինչ թույլ կտա բազմազանություն հաղորդել իսպանական ակումբի գրոհներին: «Բարսայի» սկաուտներնը հետևում են «Պորտուի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսին, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում: Ֆուտբոլիստի գորակալը հաստատել է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչները հետևում են իր հաճախորդի խաղին, սակայն ավելացրել է, որ «Պորտուն» չի պատրաստվում բաժանվել հարձակման գծի առաջատարից, ուստի «Բարսելոնան» ստիպված կլինի խոշոր գումար վճարել Մարտինեսին գնելու համար:

Դորտմունդի «Բորուսիան» միացել է «Ինտերնասիոնալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Լեանդրո Դամիանի համար պայքարին: Գերմանական ակումբը նրան դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկուիդեալական փոխարինող, ով ամռանը պատրաստվում է տեղափոխվել «Բավարիա» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»: Դամիանի համար պայքարում ֆավորիտ էր համարվում «Նապոլին», սակայն իտալական ակումբի համար ֆինանսական տեսակետից դժվար կլինի մրցակցել դորտմունդցիների հետ, եթե «աձուրիները» չվաճառեն Էդինսոն Կավանիին: Բացի այդ, Դամիանի տրանսֆերին շարունակում է հավակնել նաև անգլիական «Տոտենհեմը», որը մտադիր է հարձակվողի թեկնածությանը կրկին անդրադառնալ այս մրցաշրջանից հետո: «Ինտերնասիոնալն», իր հերթին, համաձայնվել է բաժանվել ֆուտբոլիստից միայն 20 մլն ֆունտ ստերլինգի դիմաց:

Լոնդոնի «Արսենալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում են ֆուտբոլիստների փոխանակություն կատարել: Խոսքը երկու թիմերի աջ պաշտպաններ ԲակարիՍանյայի և Գրեգորի վան դեր Վիլի մասին է: Սանյայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2014թ.-ին, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել այն երկարաձգելու շուրջ, ուստի «Արսենալը» նրան անվճար չկորցնելու համար ստիպված կլինի վաճառել այս ամռանը: Վան դեր Վիլը ևս մտադիր է ամռանը փոխել ակումբը խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Կարլո Անչելոտին չի վստահում հոլանդացի ֆուտբոլիստին, ուստի թիմի ղեկավարությունը կարող է «Արսենալին» փոխանակության տարբերակ առաջարկել, քանի որ անցած ամռանը լոնդոնցիները նույնպես պայքարում էին հոլանդացու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում