Գագիկ Ծառուկյանն ուզում է գնել «Արմավիան»
15/03/2013 09:23
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո:
Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաեւ արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» եւ իտալական մի ընկերության միջեւ, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում