Գուրգեն Եղիազարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Էս մարդը տառապում է ֆյուրերիզմով
Նմանատիպ
ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը, «Իրատես de facto»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասել է. «Նա տառապում է նաև ֆյուրերիզմով: Բայց ես չեմ կարող համեմատել նրան Հիտլերի հետ: Ամեն տեղ ցանկանում է միայն ինքը երևալ, հարթակը ամբողջապես դատարկ է, ով խոսում, ավարտում է, անմիջապես անհետանում է: Ցանկացած ընդդիմության հանրահավաք, եթե հիշեք, նման հարթակ կտեսնեք միայն այս «ֆյուրերիկի» մոտ: Չավարտված նախադասությունների շարան է շատ խրոխտ ասում: Օրինակ, ասում է’ ժամը քանի՞սն է, պատասխանում են’ վեցից հինգ է պակաս, նա էլ’ Սերժ, քեզ մնաց հինգ րոպե: Ասում է, հետո վազում Բաղրամյան 26, որ Սերժն էլ հարցնի’ Րաֆֆի, ոնց որ տխուր ես, հա՞: Ասի’ ոչ, ոչ, պարոն նախագահ, հոգնած եմ: Ուրեմն, այդ հոգնած բալին զգուշացրեք’ ձեռքերդ հեռու ընդդիմությունից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում