Հռոմի նորընտիր Պապի և Գարեգին Բ-ի նախկին հանդիպումները

Հռոմի նորընտիր Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն տարիների ծանոթ են, և հանդիպումներ են ունեցել մի շարք առիթներիով: Այդ փաստերն ապացուցելու նպատակով Արգենտինայի ՀԱԵ առաջնորդարանը այդ հանդիպումների նկարներն է ներկայացնում:

Առաջին նկարում նորընտիր Պապ Ֆրանսիսկոն, Բուենոս Այրենսի նախկին Արքեպիսկոպոսը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. են: Նկարը արվել է 2004 թվականի մայիսի 25-ին(ազգային տոն), երբ Վեհափառ Հայրապետն առաջին անգամ այցելել էր Արգենտինա:

Նկարում Գոհաբանական աղոթքն է կատարվում: Մայր Տաճարում անցկացվող աղոթքին ներկա է գտնվել նաև Արժանթինի նախկին նախագահ Նեսթոր Քիրչներ:

Երկրորդ նկարն արվել է Հայկական Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Տաճարիում, Սուրբ Պատարագի մատուցման ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում