Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը: Առաջինը ելույթ է ունենում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ժողովրդի բազմաթիվ խնդրանքներից հետո, այսօրվանից ստորագրահավաք է սկսվել: Այն իրականացվում է Ազատության հրապարակում, և չի բացառվում, որ կկատարվի նաև մարզերում: «Ժառանգության» փոխանախագահը ընթերցեց ստորագրահավաքի թերթիկների տեքստը՝ կոչ անելով ստորագրել, եթե համամիտ ենք գրվածի հետ:

Ա.Մարտիրոսյանը նաև ընթերցել է Ա1+ գործակալության ողջույնի խոսքը Ր.Հովհաննիսյանին՝ տեղեկացնելով, որ հեռուստաընկերությունը, որը ժամանակին փակվել էր, այժմ կրկին գործելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում