Թուրքիայում սկսել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ

Այսօր Ստամբուլի «Ջեզայիր» ռեստորանի ժողովների համար նախատեսված սրահում 19:00-ին կայանալու է բաց քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Քննարկման նախաձեռնությունը պատկանում է թուրքական «Ոչ ասա ռասիզմին ու ազգայնականությանը» կազմակերպությունն է: 

Կազմակերպությունն արդեն իսկ սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները:

Հիշատակման այս տարվա արարողությունների նախապատրաստական արարողություններից է նաև այսօրվա բաց քննարկումը:  

«Այս տարի մեզ հետ կլինեն նաև խտրականության դեմ գործող եվրոպական մի շարք կազմակերպությունների անդամները»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Մինչև ապրիլի 24-ը կշարունակվեն և կկայանան մի շարք այլ ակցիաներ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում