Բ.Սահակյանը հանդիպել է Տ.Մարգարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Երեւան քաղաքի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե ամբողջ Արցախի համար, հավելելով, որ կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ հիմքերը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երեւանի քաղաքապետին’ Շուշիի կոմունալ ծառայության տեխնիկական հագեցման եւ քաղաքի բարեկարգման գործընթացին աջակցելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է Երեւանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնադրման նախաձեռնության կարեւոր նշանակությունը՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյունից:

Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, <<Արցախի ազատամարտիկների միության>> նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում