ՀՀՇ-ականները ` նոր ՀՀՇ ստեղծելու շուրջ

«Հրապարակը» գրում է, թե ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցություն դարձնելու գործընթացից դժգոհ նախկին ՀՀՇ-ականներն այս օրերին բանակցում են նոր ՀՀՇ ստեղծելու շուրջ:

Գործընթացը գլխավորում են ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ համագումարում իր դժգոհությունը հայտնած ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Առաքելյանը, որոշ տեղեկություններով՝ նաեւ Երջանիկ Աբգարյանը: Մեզ հետ զրույցում, սակայն, Աբգարյանն ասաց, որ ինքը, ճիշտ է, դեմ էր ՀՀՇ-ի վերացմանը, սակայն այս պահին «նայում է, թե ինչ է կատարվում, եւ չկա որոշում, որ անդամակցելու է նոր ՀՀՇ-ին»:

Ինչ վերաբերում է ՀՀՇ անդամությունը պահպանած Դավիթ Շահնազարյանին, ապա մի քանի օր առաջ նա հայտարարել էր, որ արդեն 10 օր է, ինչ ինքը ՀՀՇ անդամ չէ: Նա, ի դեպ, ի տարբերություն վերը նշվածների, մտերիմ հարաբերությունների մեջ է «Ազատ դեմոկրատներում» հանգրվանած նախկին ՀՀՇ-ականներ Խաչատուր Քոքոբելյանի եւ Ալիկ Արզումանյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում