Լրագրողներին արգելել են ներկա գտնվել «Խոսրովի անտառ»-ի տնօրենի ընտրությանը

 «Առավոտը» գրում է, որ երեկ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթը: Նախարարությունից նախապես վստահեցրել էին, որ այն լինելու է բաց և թափանցիկ, սակայն արգելվեց լրագրողներին և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու բնապահպան-ակտիվիստներին ներկա գտնվել և անձամբ համոզվել մրցույթի բաց և թափանցիկ լինելու մեջ:

«Առավոտ»-ը հավելում է, որ բնապահպանների և լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո միայն թույլ տվեցին ներկա լինել մրցույթին, այն էլ օպերատորներին’ և ընդամենը 5 րոպեով կադրեր անելու համար: Մրցույթին ներկա լինելու արգելքը բնապահպանների մոտ կասկածի տեղի է տալիս, որ այն ամենևին էլ թափանցիկ չի լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում