Facebook-ն արգելել է օգտատերերի մասին տվյալներն օգտագործել լրտեսման համար
Նմանատիպ
Facebook ընկերությունը մշակողներին արգելել է օգտատերերի վերաբերյալ սոցիալական ցանցում պահվող տեղեկատվությունն օգտագործել լրտեսման նպատակով: Ընկերությունում հայտարարել են, որ այս կերպ ճշտում են իրենց ներկայիս քաղաքականությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մշակողները չեն կարող օգտագործել հավաքված տեղեկատվությունը, որպեսզի լրտեսման համար միջոցներ ստեղծեն»,- ասել են ընկերությունում:
Անցյալ տարի Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունն իմացել էր, որ Facebook ընկերությունը եւ դրա Instagram ստորաբաժանումն օգտատերերի տվյալները հանձնում էին Geofeedia ընկերությանը, որն զբաղվում Է իրավապահ մարմինների համար նախատեսված հսկման արտադրանքի մշակմամբ: Այսպիսով ոստիկանությունը կարող է հսկել հանրահավաքներում եւ ակցիաներում բողոքողներին, այդ թվում՝ Ֆերգյուսոնում տեղի ունեցած բողոքների ընթացքում:
Դրանից հետո ընկերությունները դադարեցրել են Geofeedia ընկերությանը տվյալներից օգտվելու հնարավորություն ընձեռել:
Facebook-ում հավաստիացրել են, որ միջոցներ են ձեռնարկել հսկման համար հավելվածներ ստեղծող կամ վաճառող մշակողների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում