Ա. Աբրահամյան. «Մտահոգված եմ կոնկրետ մարդկանցով և կոնկրետ խնդիրներով»
16/03/2013 10:43
Նմանատիպ
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Մենք’ հայերս, սիրում ենք քննարկել գլոբալ հարցեր’ «սրա վերջը ինչ է լինելու» շարքից: Այդ վերացական քննարկումներում պարտադիր պետք է լինեն «ռեժիմ» և «ժողովուրդ» հասկացությունները, որոնք, Աստված գիտե, թե ինչ են իրականում նշանակում: Ես, ցավոք, չեմ կարող բարձրանալ աբստրակցիայի այդ մակարդակի վրա և այդ պատճառով մտահոգված եմ կոնկրետ մարդկանցով և կոնկրետ խնդիրներով:
Ես չեմ ուզում, որ դասախոսներին ազատեն աշխատանքից’ իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնելու համար, ես չեմ ուզում, որ Սևանի քաղաքապետի մասին իր կարծիքը հայտնած կնոջը քարշ տան ոստիկանություն: Ես չեմ ուզում, որ Թոխմախի Մհերը կամ Շմայսը լինեն պատգամավոր’զբաղեցնելով ավելի գրագետ և ավելի բանիմաց մարդկանց տեղը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում