Հերթական բարբարոսություն Երեւանում

Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Երևանի նախկին Սառցակոմբինատը (Արշակունյաց 9), որի ճարտարապետն է Գ. Աղաբաբյանը, քանդման եզրին է: Այդ մասին ահազանգ է հնչեցնում բլոգեր «Shur Dabavog»-ը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է (Արսեն Կարապետյան):

«Ես չեմ հասկանում, ու՞մ ա վատություն արել Աղաբաբյանը, փոխանակ պաշտենք, շնորհակալ լինենք, բարբարոսի պես սաղ վարի տվինք: Երեւի եթե իմանար, որ ՄԵԶ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ ՉԻ ոչ մի բան, կգնար Մոսկվա կամ Փարիզ, կաշխատեր, կմեծարվեր ու կհարգվեր: Մեր՝ խոզերիս համար մարգարիտներ շաղ չէր տա, ոչ ինքը, ոչ մյուսները: Երեւանը ոնց-որ էն Մաուգլիի միջի քաղաքը լինի, որ ընկել ա բանդեռլոգների ձեռքը:

Այս շենքը օրենքով ընդգրկված է պետության կողմից պաշտպանված հուշարձանների ցանկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2004 թվականի N 1616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 158. ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ 1950 թ. Արշակունյաց պող. 9 Տ Ճարտ.’ Գ. Աղաբաբյան

Այս շենքի աննմանությունը եւ հմայնքը հենց իրա խուլ պատերն էին, դա շատ դժվար թեմա է, որը Աղաբաբյանը լուծել էր փայլուն կերպով: Ընդվորում, եթե ինչ-որ մեկին դա ոչ կարեւոր է թվում կամ դուր չի գալիս, դա իրա խնդիրն ա, հետաքրքիր չի՝ գնա գործովդ զբաղվի:

Հիմա հարց ձրիակերներին. դուք ինչի՞ համար եք ստեղծված, կամ էշի ականջը քնած եք, կամ ջանք չեք խնայում բարբարոսներին արդարացնելու

Դուք սա կարդացե՞լ եք, սա ՕՐԵՆՔ է, հիմա էս հոդվածների պահանջները կատարվե՞լ են, եթե նախագիծ այնուամենայնիվ կա, ո՞ր հիմարն ա հաստատել, ինչու՞ հասարակությունը տեղյակ չի, արա, էդ ձեր չի, դուք ուղղակի պահակ եք, դա մերն ա», -իր բլոգում գրում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում