Վազգեն Սաֆարյանը կարեւոր է համարում նախընտրական ծրագրերում արդյունաբերությանն առնչվող դրույթների լայնածավալ ընդգրկումը

Վազգեն Սաֆարյանը կարեւոր է համարում նախընտրական ծրագրերում արդյունաբերությանն առնչվող դրույթների լայնածավալ ընդգրկումը

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանն ուրախալի է համարում այն, որ բոլոր քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում մեծ տեղ են հատկացնում Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ արդյունաբերության զարգացմանը:

«Բնական է, որ յուրաքանչյուր կուսակցություն, ելնելով իր հնարավորություններից տնտեսական իմացության առումով, տարբեր կերպ են մոտենում այս խնդրին, սակայն մենք կցանկանայինք, որ յուրաքանչյուր կուսակցություն շատ լուրջ վերլուծություն կատարեր, եւ նրանց ծրագրերում իրատեսական լինեին մոտեցումներն արդյունաբերության զարգացման հեռանկարների վերաբերյալ»,-մի շարք տնտեսագետների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանն ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նա նշեց, որ իրենց կողմից առաջարկվում է Հայաստանում արդյունաբերության ոլորտը դարձնել գերակա ուղղություն եւ վերականգնել Արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարությունը:

«Մենք կարծում ենք, որ պետք է ներքին կոոպերացիային զարկ տրվի, եւ կարողանանք նաեւ միջազգային տնտեսական կոոպերացիոն կապերը զարգացնելով՝ առաջ տանել արդյունաբերության ճյուղը: Շատերը խոսում են հարկային ճնշման մասին. մենք այն կարծիքին ենք, որ այո, աստիճանաբար պետք է իջեցվի հարկային ճնշումը, որպեսզի հարկային դաշտն ընդլայնվի, եւ արդյունաբերության շնորհիվ պետք է մեծաքանակ աշխատատեղեր ստեղծվեն: Կարծում եմ՝ այս քննարկումը կօգնի քաղաքական ուժերին առավել իրատեսական դարձնել իրենց մոտեցումներն արդյունաբերական քաղաքականո ւթյան վերաբերյալ»,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2–ին, իսկ ընդգրկված 9 քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավը սկսեցին մարտի 5–ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում