Իրանի նոր կործանիչ նավը հարևանների պաշպանության համար է, թե ուղղված է նրանց դեմ?

Իրանը Կասպից ծով է իջեցրել Ջոմարան 2» ռազմանավը, որը տեղական արտադրության է, ունի 100 մետր երկարություն, կշռում է 1300 տոննա, զինված է թնդանոթներով, հրթիռներով, ռադարային համակարգերով: Օժտված է ուղղաթիռ և այլ սպառազինություն տեղափոխելու հնարավորություններով:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Կասպից ծովում «Ջոմարան 2» ռազմանավի տեղակայման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների պահպանությունը, ահաբեկչության, թմրանյութերի և թրաֆիկինգի դեմ պայքարող կառույցներին օժանդակելն է:Ահմադ Վահիդին իր խոսքում նշել է, որ Իրանը մերձկասպյան երկրների հետ ունի լավ հարաբերություններ, այնուհետև հավելել է, որ Իրանը պատրաստ է Կասպից ծովում ստեղծել համատեղ զինված ուժեր: Արարողությանը ներկա է գտնվել նաև ԻԻՀ նախագահ Ահմադինեժադը, ով ասել է, որ այդ քայլի նպատակը տարածաշրջանում խաղաղությունը և բարեկամությունն ամրապնդելն է: «Կործանիչը այստեղ է՝ նրանց համար, ովքեր ցանկանում են վտանգել հարևան երկրների անվտանգությունը»:
Սակայն Իրանի պաշտնոյանների հայտարարությունները, որ հարաբերություններն իրենց մերձկասպյան հարևանների հետ լավ են մի փոքր չափազանցված են:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները’ Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ’ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:Հատկապես լարված են հարաբերությունները Իրանի և Ադրբեջանի միջև, որոնք էլ ավելի սրվեցին, երբ Իրանի կողմից Կասպից ծովում նավթի խոշոր հանքավայր հայտնաբերելուց հետո: Ադրբեջանը պնդում է, որ այդ նավթի հանքը պատկանում է իրեն և գտնվում է իր ջրային տարածքներում:

Որքան էլ, որ Իրանը հայտարաում է, որ այդ կործանիչ նավը ուղղված է իր և հարևանների անվտանգության ապահովամաննը, այնուամենայիվ, պարզ է, որ առաջին հերթին դա ուղղված է հենց իր հարևանների դեմ, հատկապես Ադրբեջանի: Իր հերթին Ադրբեջանը ևս ավելացնում է Կասպից ծովում իր սպառազինությունը:Այս ամենը ապագա հնարավոր պատրեազմի համար նախապատրաստական աշխատանքներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում