Իվանաշվիլին հավատարիմ է մնում ԵՄ-ին. Վրաստանը կմասնակցի Եվրամիության ռազմական գործողություններին

Մարտի 18-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել Է, որ Վրաստանը փորձագետների կամ խորհրդականների մակարդակակով կարող Է ներգրավվել Եվրամիության հովանու ներքո ծրագրված ռազմական գործողություններում:«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ, Զալկալիանիի հայտարարությունը վերաբերել Է պաշտպանության նախարարի հրապարակած տեղեկատվությանը, որի համաձայն, «Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրամիության հովանու ներքո պլանավորվող ռազմական գործողություններին»:
«Ձեզ քաջ հայտնի Է, որ Վրաստանը մասնակցում Է ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող ռազմական գործողություններին: Այժմ դիտարկվում Է Եվրամիության հովանու ներքո անցկացվող ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության հարցը: Թեեւ իսկույն Էլ նշեմ, որ դա կարող Է լինել մասնակցություն փորձագետների կամ խորհրդականների մակարդակով, եւ դա չի լինի զինվորական ստորաբաժանումների մակարդակով»,- հավելել Է Զալկալիանին:
Այս քայլով Իվանաշվիլու ղեկավարած կառավարությունը փորձում է ցույց տալ, որ իրենք հավատարիմ են ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքական կուրսին և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարլեավումը ոչինչ չի փոխում նրանց արտաքին քաղաքական կուրսում: Միաժամանակ սա Աակաշվիլու վարած միավեկտոր քաղքականությանն էր ուղղված’ ցույց տալով, որ իրենք ավելի արդյունավետ են, քանի որ կարողանում են համադրել Արևմուտքի և խորացված հարաբերությունները Ռուսաստանի հետ գործընկեարային հարաբերություններ ունենալու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում