Բերդ – Ճամբարակ ճանապարհը փակ է
20/03/2017 09:54
Նմանատիպ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և ախող, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում