Հայաստանն ու ԵՄ-ն կրկին կբանակցեն
Նմանատիպ
Այս շաբաթ Երևանում կկայանա Հայաստանի և ԵՄ- միջև բանակցությունների հերթական փուլը:
Կողմերը կշարունակեն բանակցություններ կվարեն Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (DCFTA) ստեղծման վերաբերյալ: Հայկական կողմն ակնկալում է ավարտել բանակցությունները մինչ այս տարվա աշնանը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին PAP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կհամարի լիովին հաջողված, եթե ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիր ստորագրի Ուկրաինայի հետ եւ ավարտի բանակցությունները Վրաստանի, Մոլդովայի եւ Հայաստանի հետ: Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ –ի կողմից իրականացվող ծրագիր է, որի մեջ ներգրավված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև Բելառուսը, որի հետ հարաբերությունները սառեցված են:
Հայաստանը բավականին ինտենսիվորեն կատարում է իր առջև դրված պարտավորությունները և տարեցտարի բարելավում է վեցնյակում իր դիրքրեը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում