Տ. Կարապետյանը հեռանում է քաղաքականությունից

Այսօրվա ասուլիսի ժամանակ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ընտրացուցակի առաջին տեղն առաջարկելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Oսկանյանին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թուլացրեց իր դիրքերը: 

«Այս ամենից երևում է, որ նախկին նախագահի թիմն է, կամ թիմակիցները: Ժողովուրդը նրան միանշանակ չի ընդունի: Եթե գյուղում կարող են դա խորը չվերլուծել, ապա մայրաքաղաքում բոլորը դա հասկանում են», – ասաց բանախոսը:

Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունից հետո երկրորդ տեղը կզբաղեցնի «Ժառանգությունը»:

Իսկ ինչ վերաբերվում է իրեն, ապա Տիգրան Կարապետյանը բարձրաձայնեց, որ հեռանում է քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած Ժողովրդական կուսակցությունն ավագանի ընտրություններին չի մասնակցելու: Իր այս որոշման պատճառը դարձել է վերջին քաղաքական գործընթացները, նա մանավանդ ընտրություններից իր հիասթափությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում