Այազ Մութալիբով. Խոջալուի ջարդերը ադրբեջանցիների ձեռքի գործն է

Անդրադառնալով Մութալիբովի հարցազրույցին՝ Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար, այժմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց, որ Մութալիբովը ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Նա բացահայտ ասել է , որ «Օղակ» օպերացիան կարողացել է պարտադրել Գորբաչովին:

Ըստ բանախոսի՝ Մութալիբովի խոսքից պարզ է դառնում, որ իրենց չէր հետաքրքրում,թե ընդհանրապես հայերը կմնային Ղարաբաղում, թե’ ոչ: Նրանց ձեռնտու էր, որ հայերն առհասարակ մաքրվեին և այդ հողատարածքը դառնար ադրբեջանցիների սեփականություն:

«Մութալիբովն ասում է, որ Խոջալուի դեպքերն իր դեմ կազմակերպված գործողություններ են: Սա մի մեծ նվեր է ԱԳՆ-ին, բայց արդեն երեք օր է սպասում եմ ու որևէ արձագանք չեմ տեսնում»,- մեղադրանք հնչեցրեց Հայաստանի արտգործնախարարությանը բանախոսը, ապա հավելեց. «Իրեն պարզ հարց են տալիս, թե Խոջալուի դեպքերը հայե՞րն են կազմակերպել, բայց ինքը լավ հիշում է, որ 1992 թվականին հայտարարել է, որ դա արվել է իր դեմ, որպեսզի իշխանությունից իրեն հեռացնեն, ուստի այստեղ էլ չի կարողանում բացահայտ ասել, թե’ դա հայերն են արել: Այսինքն ինքը մեկ անգամ ևս հաստատում է, որ Խոջալուն արել են Ադրբեջանցիները և հատկապես նրանց Ժողովրդական ճակատը: Հիմա սրանցի ավելի մեծ նվեր մենք կարո՞ղ էինք ստանալ: Ինչո՞ւ ենք մենք լռում, ինչո՞ւ ենք մենք սովորական ընկալում ադրբեջանցիների կողմից արվող այս կամ այն հայտարարությունը»,- հարց բարձրացրեց Ա. Սարգսյանը:

Այս մասին հայտնում է panorama.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում