Զ. Փոստանջյանը գործում է ինքնագլուխ

Պարզվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը տեղյակ չէր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից գրված դիմումից, որը խորագրված էր «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

«Ծանոթ չէի այդ դիմումին, Փոստանջյանն անձնական նախաձեռնությամբ ներկայացրեց»,- լրգրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Պատգամավորը նաև ավելացրեց. «Դա ՀՀ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրավունքն է վարման կարգով վերցնել խոսքը և ներկայացնել այդ դիմումը: Ինքը համարել է, որ պետք է ներկայացնի այդ դիմումը: Սխալ եմ համարում մեկնաբանել իմ գործընկերներին: Դա իր իրավունքն էր, ինքն օգտվել է իր իրավունքից: Մնացած հարցերը սխալ եմ համարում մեկնաբանել»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում