Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ է խնդրել ԱՄՆ-ից
Նմանատիպ
Գերագույն ռադան դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ եւ նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը պաշտպանել է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-ին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը եւ Իսրայելը: Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաեւ Ուկրաինայի համար:
Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում