Ժողովուրդը պետք է ցույց տա, որ հնազանդ չէ. Ա Ղուկասյան

Քաղաքական բաց խորհրդի ժամանակ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ միայն «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը չէ, բոլոր քաղքական ուժերին բերել Ազատության հրապարակ:

«Ազատության հրապարակ մարդ բերելը ժողովրդի խնդիրն է: Ժողովուրդը պիտի ուլտիմատում ներկայացնի այն բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր միշտ հայտարարում են, թե ժողովրդի կողքին են»,- ասել է Ա. Ղուկասյանը:

Ըստ Ղուկասյանի ապրիլի 9-ը վճռորոշ օր է:

«Նրանք ովքեր չեն լինի Ազատության հրապարակում, կլինեն ժողովրդի դեմ, եթե նույնիսկ չգնանա Սերժ Սարգսյանի կազմակերպած այդ միջոցառմանը: Տանը մնալով նրանք ցույց են տալիս, որ հնազանդ են»,- ավելացրել է Ա.Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում