Եգիպտոսում Հայաստանի դեսպանը հանդիպել է վակուֆների նախարարին
Նմանատիպ
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպման մասնակիցները քննարկել են հայ–եգիպտական հարաբերությունների վերաբերող հարցերի լայն շրջանակ’ բարձր գնահատելով այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը: Երկուստեք կարևորվել է քաղաքակրթությունների միջև երկխոսության խրախուսումը։ և կարևորվել են քաղաքակրթությունների միջև երկխոսության խրախուսումը։
ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում